Եգիպտոսի հնագետները երկրի հարավում՝ Լյուքսորում, գտել են փարավոնների 22-րդ դինաստիայի կանանց, երեխաների և տղամարդկանց մումիաներով ամենամեծ գերեզմանատունը՝ 30 փայտե գունավոր դագաղներով։ Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է եգիպտական «Ալ-յում ալ-Սաբիա» լրատվական պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի Հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին:
«Գերեզմանը երկրի մակերևույթից մեկ մետր խորության վրա էր: Առաջին շարքում 18 դագաղ էր, իսկ երկրորդում` 12։
Դրանցում թաղվախ են տղամարդիկ և կանայք, երեք դագաղ նախատեսված էր երեխաների համար: Դագաղները, որոնց տարիքը հասնում է երեք հազարի, լավ պահպանված են՝ ներառյալ գույներն ու մակագրությունները: Դրանք պատկանում են փարավոնների 22-րդ դինաստիային», – ասել է Վազիրին:
الأثار تعلن اكتشاف 30 تابوتا خشبيا تعود للأسرة 22 الفرعونيةhttps://t.co/ISw6Acpqaa pic.twitter.com/2dbGdqpIrL
— اليوم السابع (@youm7) October 19, 2019