Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամները քվեարկել են Brexit-ը հետաձգելու օգտին՝ ընդունելով համապատասխան փոփոխությունը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Հօգուտ այս որոշման կողմ է քվեարկել խորհրդարանի ստորին պալատի 322 օրենսդիր, իսկ դեմ քվեարկեց 306 պատգամավոր:
Փոփոխության տեքստն ինքնին ենթադրում է, որ ԵՄ-ի հետ գործարքը չի հաստատվի խորհրդարանականների կողմից, քանի դեռ Համայնքների պալատը չի ընդունել այն բոլոր օրենքները, որոնք Բրիտանիային պետք են ԵՄ-ից դուրս գալու համար։