Դուբայի կառավարությունը սկսում է իրագործել էմիրությունների պատմական հատվածում Ալադինի քաղաքի կառուցման խոշոր նախագիծը: Այն ամբողջությամբ կհառնի ջրի վրա՝ հին առևտրային նավահանգստում: Այս մասին տեղեկացնում է էմիրությունների «Ալ-Խալիջ» թերթը:
Ալադինի քաղաքի նախագիծը կատարվել է արևելյան ավանդույթների համաձայն՝ «ոսկե» կոնստրուկցիաների առատությամբ:
Երեք հիմնական աշտարակները, որոնցից ամենաբարձրը 450 մետր է, հիշեցնելու են արևելյան լամպը, նրբագեղ սափորը և բույրի սրվակը:
Ալադինի քաղաքում են տեղակայվելու բնակելի համալիր, հյուրանոց, բիզնես-կենտրոն, ռեստորաններ ու սրճարան:
Իշխանությունները հուսով են, որ Ալադինի քաղաքը դուր կգա թե գործարարներին, թե զբոսաշրջիկներին:










































