Wednesday, 24 04 2024
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք. Փաշինյանը բավարարված է ՊԵԿ-ի աշխատանքով

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարված է վերջին 1.5 տարվա ընթացքում պետական եկամուտների կոմիտեի աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՊԵԿ-ը իր առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

«Կարծում եմ՝ մեր պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկը եղել է ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակցվածության և փոխգործակցության բավարար մակարդակի բացակայությունը: Եվ մեր կառավարությունը ձևավորման առաջին իսկ օրերից խնդիր է դրել, որ մենք պետք է մեր գործունեության հիմքում դնենք ռազմավարություններ, որը արդյունքում պետք է լինի մեկ ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ ՊԵԿ-ը այս հարցում բավական կառուցողական դեր է ունեցել և անընդհատ կառավարությունում քաջալերել է այս գործունեությունը: Եվ ընդհանրապես, հարմար առիթը օգտագործելով, ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1.5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով և հստակ արձանագրել, որ ՊԵԿ-ը իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է այդ լուծումները իրականացնելու համար»,- նշեց վարչապետը:

Նա նշեց, որ, ռազմավարություն ասելով, նախ և առաջ հասկացվում է վարչարարության, ընթացակարգերի, կառուցակարգերի, ծառայությունների մատուցման բարելավման խնդիր: «Բայց ես ուզում եմ ընդգծել քաղաքական մակարդակի խնդիրը և դա ձևակերպում եմ հետևյալ կերպ, որ ՊԵԿ-ի և այս ոլորտում մեր ռազմավարական մեծագույն խնդիրն է փոխել քաղաքացու վերաբերմունքը իր վճարած հարկերի նկատմամբ, իր հարկային պարտավորությունների նկատմամբ: Բայց նաև պիտի արձանագրեմ, որ սրա համար ՊԵԿ-ի աշխատողները, հարկային ծառայողները, մաքսային ծառայողները պիտի փոխեն իրենց վերաբերմունքը իրենց աշխատանքի նկատմամբ և պիտի փոխեն այն վերաբերմունքը, որ առկա է այն բոլոր քաղաքացիների հետ շփումներում, որ նրանք ունեն: Սա երկկողմանի փոխադարձ պրոցես է, և այս պրոցեսը պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո: Կառավարությունը և՛ քաղաքացիներին, և՛ ՊԵԿ-ի աշխատողներին պիտի քաջալերի, աջակցի, դրդի, որ այդ փոփոխությունները ռեալ տեղի ունենան»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևոր եմ համարում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հստակ արձանագրեն, որ այն գումարը, որ նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, այդ գումարները նրանք վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: «Որովհետև համաձայնեք տարօրինակ կլիներ, որ ամեն քաղաքացի ինքը իր համար ճանապարհ կառուցեր, ինքը իր համար դպրոց ստեղծեր, ինքը իր համար զանազան պետական ինստիտուտներ ստեղծեր: Դա հնարավոր չէ: Եվ այն գումարները, որ քաղաքացիները վճարում են, դա ընդամենը ներդրում է իրենց իսկ կյանքում, իրենց իսկ ապագայում, իրենց երեխաների ապագայում: Եվ որպեսզի այս ընկալում զարգանա և հասնի գագաթնակետին, շատ կարևոր է, որպեսզի ՊԵԿ-ի հարկային և մաքսային ոլորտներում լինի աշխատանքի որակական փոփոխություն, և շատ կարևոր է, որ կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Որովհետև թե ինչպիսի հաճույքով են վճարում հարկերը քաղաքացիները, կապված է նաև նրա հետ, թե ինչպես են ծախսվում այդ գումարները, արդյոք քաղաքացիները տեսնում են, որ այդ գումարների ծախսումը կոնկրետ բան է փոխում իրենց կյանքում: Մենք շատ կարևորում ենք, եթե չասեմ՝ ամենակարևորն ենք համարում, կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ մաքսային և հարկային ոլորտներում, բայց նաև գիտակցում ենք, որ բացի քաղաքական կամքը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է նաև որոշ այլ ոլորտներում լուծումների գնալ, ընդհուպ պետք է շարունակական աշխատավարձի բարձրացումներ լինեն: Բայց աշխատավարձի բարձրացումը պետք է անխուսափելիորեն նշանակի նաև հարկային և մաքսային մարմիններում աշխատող մեր քաղաքացիների պրոֆեսիոնալ որակի պատշաճ մակարդակ և շարունակական բարձրացում»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ կառավարության համար առաջնահերթություն է այն, որ որակական փոփոխությունները պետք է գան առջևից, որովհետև որակական տեսանելի փոփոխություններն այն գործոնն են, որ ողջ հանրության և կառավարության համար կլեգիտիմացնեն ֆինանսական բավարարումների, աշխատավարձերի բարձրացումը:

«Որևէ պարագայում մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, մենք 1.5 տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություն ունենք, բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս հաջողություններն առավելագույնը չենք համարում և մենք հետևողականորեն պետք է շարժվենք այդ ճանապարհով՝ շարունակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝ չմոռանալով, որ հարկերի հավաքագրման պրոցեսում, պետական ծախսերի պրոցեսում պետք է տնտեսական աճի և ակտիվության խթանումը լինի առաջնահերթություն»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ տնտեսական ակտիվության խթանումը ոչ միայն ֆինանսական, այլ նաև հոգեբանական բաղադրիչ ունի: «Կարծում եմ, որ տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է այն որակով, որ ունեն նրանց շփումները հարկային և մաքսային մարմինների հետ: Եվ ես համոզված եմ, որ այս շփման որակը գնալով ավելի կբարձրանա և ես բոլորիդ քաջալերում եմ հստակ և աներկբա շարժվել այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում