Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինարարական շխատանքների ընթացքին։
ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այս տարվա ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ։
«Այսօր այցելել եմ Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետը։











































