ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դատի տալ CNN-ին: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Նշվում է, որ Թրամփի ներկայացուցիչները նամակ են ուղարկել CNN նախագահ Ջեֆ Ցուկերին, քանի որ ամերիկյան նախագահի վերաբերյալ տեսանյութը չի համապատասխանում լրագրողական չափանիշներին:
Նրանց կարծիքով նյութը հեռարձակվել է ԱՄՆ նախագահին վարկաբեկելու համար, այդ պատճառով Թրամփը մտադիր է դատական հայց ներկայացնել հեռուստաընկերության դեմ, ինչպես նաև փոխհատուցում ստանալ:
CNN ներկայացուցիչները Սպիտակ տան ղեկավարի նման հայտարարությունը ոչ ավել քան «հուսահատ փիար քայլ են անվանել»: