Samsung ընկերությունը դատական հայց է ներկայացրել ET News կորեական թերթի դեմ՝ պարբերականին մեղադրելով սխալ հոդվածի հրապարակման մեջ, որը կարող է շփոթության մեջ գցել Galaxy S5 սմարթֆոնի գնորդներին:
Թերթը հրաժարվում է հերքել տեղեկությունները՝ նշելով, որ վստահում է իր աղբյուրներին: Որպես փոխհատուցում՝ ընկերությունը պահանջում է 300 մլն վոն կամ մոտ 284 հազար դոլար:
Խոսքն անցած ամիս հրապարակված նյութի մասին է: Հղում անելով իրազեկ աղբյուրներին՝ ET News-ը գրել էր, որ ընկերությունն իբր դժվարություններ ունի Galaxy S5-ի համար տեսախցիկների արտադրողականության հարցում, ինչի պատճառով ապրիլի 11-ին նշանակված նորույթի վաճառքի մեկնարկը կարող է հետաձգվել:
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ խնդիրը գործարանային թերությունն էր:









































