Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք հերթական` «Ալմերիա»-ի դեմ հանդիպումը:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկնակի բուժզննում է անցել և սպասում է բժիշկների որոշմանը:
«Իմ` խաղադաշտ վերադառնալու հարցում պետք է համբերությամբ զինվել»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի խաղացողը ձախ ծնկի վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կյանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հանդիպմանը:






































