Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Հրայր Թովմասյանը դեռ մնում է, իսկ երկու պաշտոնյա արդեն գնացին

Մինչ հանրային ուշադրությունն ամբողջությամբ զբաղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված վիճակով, և մարդիկ փորձում են հասկանալ կամ գուշակել, թե ինչ կլինի նրա հետագա պաշտոնեական ճակատագիրը, իշխանության համակարգում կամ, այսպես ասած, գործադիր օղակում տեղի է ունենում երկու էական կադրային փոփոխություն: Ավելի շուտ, առայժմ պաշտոնաթողություն, որովհետև նոր պաշտոնյաները դեռ հայտնի չեն, սակայն հասկանալի է, որ կլինեն: Նրանց հայտնի դառնալու պարագայում հնարավոր կլինի գնահատել ամբողջական փոփոխությունը, սակայն արդեն իսկ երկու պաշտոնաթողությունը հետաքրքիր է:

Շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ, որ պաշտոնից հեռանում է ԱԱԾ պետական պահպանության ծառայության կամ պարզապես բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների ծառայության ղեկավար Գրիգորի Հայրապետովը: Հայրապետովը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանից համակարգում է, եղել է Տեր-Պետրոսյանի թիկնազորում, հետո ավագ թիկնապահի կարգավիճակ ստացել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորերում: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց թիկնազորային ծառայության ղեկավարի պաշտոնում, հեռացնելով Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին: Եվ ահա, մոտ մեկուկես տարի անց հեռանում է Գրիգորի Հայրապետովը, որը, փաստորեն, ուժային բլոկում երրորդ հեռացված պաշտոնյան է՝ ԱԱԾ պետից և ոստիկանապետից հետո:

Բայց հայտնի չէ, կապ կա՞ այդ հեռացումների միջև, թե՞ ոչ: Համենայնդեպս, եղել է որոշակի տարածություն՝ ԱԱԾ և ոստիկանապետի փոփոխությունների, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնանկության միջև, հետևաբար, ալիքը անկասկած նույնը չէ, իսկ խո՞րքը: Այդ առումով շրջանառվող վարկածները տարբեր են, սակայն հատկանշական է, որ ինքը Հայրապետովը չի արել որևէ քաղաքական հայտարարություն և առավել ևս դեմարշ: Փոխարենը, արդեն շաբաթվա վերջին քաղաքական հայտարարությամբ հրաժեշտ տվեց իհարկե ոչ ուժային, բայց նաև ոչ պակաս կարևոր բլոկի՝ քաղաքաշինական բլոկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որին թերևս հնարավոր է համարել հետհեղափոխական արդյունավետ պաշտոնյաներից մեկը: Պետրոսյանը ոչ միայն լուռ չի հեռացել, այլ հայտարարել է, որ այլևս չէր կարող հանդուրժել ոլորտում կոռուպցիոն ռիսկերով թայֆայականությունը: Սա լրջագույն հայտարարություն է, հատկապես նկատի ունենալով, որ Պետրոսյանը նաև չի թաքցրել Քաղաքաշինական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի և նախկին ղեկավար, ներկայումս Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ հակասությունն ու ոլորտում քաղաքականությունը որակել դիլետանտիզմ: Ինչ պատասխան են ստանալու այդ մեղադրանքները, դեռ կտեսնեք:

Երկու պաշտոնաթողությունները, անշուշտ, որևէ կապակցվածության մեջ լինել չեն կարող, սակայն նրանց առկայությունը ընդհանուր առմամբ դրսևորում է հետհեղափոխական իրողությունների մի հատկանշականություն, որը ինքն իրենով բավական լուրջ գործընթաց է ներքին կյանքում: Մենք տեսնում ենք հետհեղափոխական իշխանության, այսպես ասած, վերակառուցում: Այդ գործընթացը աշխույժ և պասիվ, հրապարակային և ոչ հրապարակային փուլերով, աղմկոտ և լուռ պաշտոնաթողություններով անշուշտ շարունակվելու է: Մենք ականատես ենք իշխանության բյուրեղացման և քաղաքականացման, այդ բառի ամենատարբեր, բազմաշերտ իմաստով: Ընդ որում՝ սա նշանակում է, որ հեռացողները միայն վատերը կամ միայն լավերը չեն, առավել ևս սևեր կամ սպիտակներ չեն: Հեռացողներից լինելու են թե՛ լավեր, թե՛ վատեր, լինելու են տարբեր գույնի հեռացողներ: Տվյալ պարագայում առանցքայինը մնացողն է՝ մնում է քաղաքական իշխանությունը: Թե ինչպիսի՞ն է մնում այն, հարցը դեռ բաց է, որովհետև գործընթացը դեռ մեկնարկային փուլում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում