Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միացյալ Թագավորության ամենաբաղձալի ամուրի, Վեսթմինսթերի 7-րդ դուքս և միլիարդատեր Հյու Գրոսվենորը կարողություն է կուտակել Brexit-ի շուրջ համաձայնագրի հաշվին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Հայտնի է, որ նրանից բացի, գործարքի շնորհիվ մեծ կարողություն են ստացել նաև բրիտանացի միլիարդատերեր Ջիմ Ռեթքլիֆը և Ջեյմս Դայսոնը։
Նշվում է, որ հոկտեմբերին նրանց կարողությունն ավելացել է 1,1 մլրդ դոլարով։