Ադրբեջանի բանակում ինքնասպանություն է կատարվել՝ հայտնում է APA-ն:
Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի N զորամասում: Զորամասի ենթասպա Ալեքբերով Սամիր Սարհանօղլուն կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Պատճառներն առայժմ հայտնի չեն:
Պաշտպանության նախարարությունը հաստատել է կատարվածը:
Փաստով հարուցվել է քրեական գործ, անցկացվում է հետաքննություն:









































