Հայաստանի և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև համաձայնագրով ֆրանսիական կողմը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար 10 մլն եվրո կտրամադրի։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Գումարներն ուղղվելու են Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման ցանցի զարգացմանը։ Վարչապետը պնդեց, որ պետք է երաշխիքներ ստեղծել, որպեսզի արդյունք լինի այս աշխատանքներից։
«Մեր դառը փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Այն, որ գյուղատնտեսություն տարբեր թեմաներով գումար գալիս է, էդ գումարը բաժանում ենք, գումարը ծախսվում է, արդյունքը չի ստացվում։ Մեր նպատակը պետք է լինի, որ արդյունքը պարտադիր, երաշխավորված պետք է ունենանք»,- ասաց Փաշինյանը։