Այսօր վարչապետ Փաշինյանը կառավարությունում ընդունել է սևազգեստ մայրերին:
Ինչպես նշեց հանդիպմանը ներկա՝ «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը՝ իրենց պահանջը 30 մլն դրամի աջակցության խնդիրն է:
Նրա խոսքով՝ իրենք բոլորը չափահաս ու խելացի մարդիկ են, և ոչ ոք չի կարող իրենց ուղղորդել. «Ամոթ այն մարդկանց, ովքեր քաղաքականացրին այս հարցը. սա զոհվածի ընտանիքին է վերաբերում, ոչ մի քաղաքական աստառ չի կարող լիել. մեր քաղաքական դաշտը մեկն է՝ դա Եռաբլուրն է»:
Սաթիկ Խլղաթյանը հանդիպումը արդյունավետ է համարում. «Մենք չենք ասում այդ 30 մլն-ը միանգամից տան. կարան փուլ առ փուլ տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: