«Հրապարակ»-ը գրում է. «Առաջին անգամն է, որ որևէ կարգի արտահոսք չկա»,- տեղեկացրել է «Հրապարակի»՝ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը` ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա: «Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»:
Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին: Հայաստանյան բյուջեն կատաստրոֆիկ վիճակում է, Արևմուտքը հանրամատչելի հասկացրել է, որ հրաժարվում է «դոնորական» ֆունկցիաներ իրականացնելուց: «Մնում է Ռուսաստանը, իսկ նա ո՞ւմ կտա Հայաստանում փող, պարզ է` միայն իր մարդուն»:
Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում, եթե դառնում է 2018-ի «իրավահաջորդը»՝ բացատրեց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































