Sunday, 07 06 2026
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը

Ոստիկանի պաշտպանվածությունը ՀՀ-ում ու դաժան դեպքի մանրամասները. Ինչ պատիժ է սպասվում մեղավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբի ոստիկանները նկատել են նրանց կասկածելի պահվածքը, բայց տղաները փախուստի են դիմել:

Ոստիկանները հետապնդել են, տղաներից մեկը Ազատության պողոտայում մի ուղղությամբ է փախել, իսկ մյուսը՝ մեկ այլ: Ոստիկաններին հաջողվել է բռնել 18-ամյա տղային, ու երբ կանխել են նրա դիմադրությունը, մյուս ուղղությամբ փախած 16-ամյա տղան հետևից մոտեցել է ոստիկան Տիգրան Առաքելյանին, հափշտակել նրա զենքն ու հենց դրանով կրակել Տ. Առաքելյանի գլխին: Լրատվամիջոցներն էլ երեկ տեղեկացրին, որ եղբայրները մանկատան սաներ են եղել:

https://socialmedia.am/wp-content/uploads/2019/10/72334961_2346245148817338_7007011875229532160_o.jpg

Նկատենք, որ ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում: 2018-ի մայիսի 3-ին էլ, հիշեցնեք, HSBC բանկի` Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման ընթացքում ոստիկան սպանվեց:

Ոստիկանության ավագ ենթասպա, երկու երեխաների հայր Արա Շախգուլյանը սպանվեց մեկ այլ ոստիկանի գնդակով: Իրավապահները պարզեցին, որ բանկի վրա զինված հարձակում կատարողը Ճանապարհային ոստիկանության` տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Թերևս, աննախադեպ, որևէ քննադատության չդիմացող իրադրություն է, երբ զենք են գործադրում ոստիկանի վրա, որը հենց այդ պահին բարեխիղճ ծառայություն է իրականացնում, այնինչ աշխարհով մեկ ընդունված է ոստիկանի նկատմամբ առանձնակի հարգանքը, եթե կուզեք, ոստիկանից վախն ու ակնածանքը:

https://www.1in.am/assets/uploads/2019/10/00-563-768x513.jpg

Ու պատահական չէ, որ ոստիկանի պաշտպանվածությունը աշխարհով մեկ բարձրագույն աստիճանի վրա է: Վարչապետ Փաշինյանն էլ, ի դեպ, ցավակցություն հայտնելով հոկտեմբերի 16-ի գիշերը զոհված ոստիկանի հարազատներին, գրել է. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»:

Հավելենք, որ հանցագործներին, առաջադրված մեղադրանքներով, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում