Երկրպագուն կողոպտել է Բիլի Այլիշի մատանին Տեխասի մայրաքաղաք Օսթինում տեղի ունեցած Austin City Limits փառատոնի ժամանակ՝տեղեկացնում է MTV-ն։
Երգչուհին հասկացել է, որ մատանին չկա այն բանից հետո, երբ դուրս է եկել հանդիսատեսի առաջ։ Ջղայինացած Այլիշը բեմից հայտարարել է, որ երկրպագուն կարող է իր մոտ թողնել մատանին և խորհուրդ է տվել կողոպտիչին լավ պահել իրը։ Ամբոխը պահանջել է վերադարձնել մատանին Բիլի Այլիշին, սակայն ոչինչ տեղի չի ունեցել։