Իրանի միջուկային ծրագրի հարցերով միջազգային միջնորդների «վեցյակը» բանակցությունների հաջորդ փուլում պայմանավորվել է սկսել աշխատանքը համընդգրկուն համաձայնագրի տեքստի վրա: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:
Իրանի և «վեցյակի» բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել ապրիլի 7-9-ը:
«Այսպիսով, հաջորդ փուլի ընթացքում, որը նախատեսված է անցկացնել Վիեննայում մայիսի 13-16-ը, պայմանավորված է սկսել աշխատանքները հենց համընդգրկուն համաձայնագրի տեքստի վրա»,- ասվում է հաղորդագրությունում:










































