Գերմանիայում զարմանալի բացահայտում է արվել: Մարտ ամսին Կիլ քաղաքից մի ձկնորս Բալթիկ ծովից նամակով մի շիշ էր որսացել: Անհրաժեշտ քննությունից հետո հաջողվել է պարզել, որ շշում փակված նամակը 110 տարի առաջ է գրվել: Չնայած դրան, գտածոն վերջապես հանձնվել է հասցեատիրոջը, հաղորդում է Radio Hamburg-ը:
Պարզվում է, որ բացիկով շիշը 1913 թ. ծովն է նետել 20-ամյա մի գերմանացին: Բացիկի վրա հասցե է եղել: Թեև ծովում երկար մնալու պատճառով նամակի մի մասը փտել է, փորձագետներին հաջողվել է գտնել հասցեատիրոջ մոտ հարազատներին:
Ռիխարդ Պլատցի շիշը Համբուրգի ծովային թանգարանում կցուցադրվի մինչև մայիսի 1-ը, որից հետո փորձագետները այն կվերցնեն հետագա ուսումնասիրություններ կատարելու համար: Այդ բացիկը, որպես շշի մեջ դրված ամենահին նամակ, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախկինում այդ տիտղոսը պատկանում էր մի նամակի, որը 98 տարի ծովի հատակին էր մնացել:









































