Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկնապետի հրամանով ոտիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































