Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարևը, ով Նիկոլաև էր ժամանել` հիվանդանոցում, ֆեդերալացմանը կողմնակիցների ցույցի ակտիվիստներին այցելելու համար, անհայտ անձինք ծեծել և նրա ուղղությամբ ձվեր են նետել: Տվյալ մարդիկ իրենց անվանում են «ժողովրդական աշխարհազորայիններ»: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հիվանդանոցի տարածքում, որտեղ Ցարևը ժամանել էր` հիվանդներին այցելելու համար, նրան դիմավորել են «ժողովրդական աշխարհազորայինների» ներկայացուցիչները`Ալեքսանդր Յանցենի գլխավորությամբ: Ցարևի վրա ջուր են լցրել և հարվածել ձվերով, իսկ Յանցենի հետ վերջինս ծեծկռտուք է սարքել:







































