Երևանի քաղաքապետարանի լիազոր մարմինն ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած՝ օգոստոսի 2-ին Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անցկացնելու հայտը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած հանրահավաքում հասարակությունը կողմ քվեարկեց օգոստոսի 1-ին՝ Հայ ազգային կոնգրեսի հիմնադրման օրը հանրահավաք անցկացնելու օգտին, սակայն մի քանի օր անց Կոնգրեսում որոշում ընդունվեց հանրահավաքը տեղափոխել մեկ օր ուշ՝ օգոստոսի 2-ին, քանի որ օգոստոսի 1-ը մեռելոցի օր է՝ Վարդավառին հաջորդող երկուշաբթին: