Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայամանգիր է ստորագրել ազգային թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուի հետ:
Մասնագետը կշարունակի գլխավորել Պորտուգալիայի հավաքականը մինչև Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջիկա ամռանը Պորտուգալիայի ընտրանին Պաուլու Բենտուի գլխավորությամբ հանդես է գալու աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Մրցաշարի խմբային փուլում պորտուգալացիների մրցակիցներն են Գերմանիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականները:





































