ԱՄՆ Պիտսուրգ քաղաքի արվարձանում Franklin Regional High School ուսումնական հաստատությունում աշակերտներից մեկը դանակով վիրավորել է առնվազն 20 մարդու: Ինչպես հաղորդում է Denver Channel-ը՝ վկայակոչելով Ուեսթմորլենդ շրջանի արտակարգ իրավիճակների հարցերով վարչության ներկայացուցիչ Դեն Սթիվենսին, դեպքը տեղի է ունեցել դասերի սկսվելուց 15 րոպե հետո:
Պաշտոնյայի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մի քանի դասասենյակներում: Կասկածյալը ձերբակալվել է: Հայտնի է, որ նա նույն դպրոցի աշակերտ է: Հանցագործության դրդապատճառների մասին չի հաղորդվում:
Դեն Սթիվենսը նշել է, որ 4 մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Դպրոցի կայքում հաղորդվում է, որ դասերը հետաձգվել են, աշակերտները և ուսուցիչների անվտանգությունն ապահովված է:








































