Գերմանիայում դարձյալ սկանդալ է ծագել գրագողության հողի վրա: Այս անգամ ուշադրության կենտրոնում է Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Գերդ Մյուլլերը:
Նրան մեղադրում են այն բանում, որ իր դոկտորականում օգտագործել է այլ աղբյուրներից հատվածներ՝ առանց աղբյուրին հղում կատարելու:
Մարտին Հեյդինգսֆելդերը՝ VroniPlag կայքի հիմնադիրը, որը մասնագիտացած է իշխանության բարձր օղակներում գրագողության դեպքերի հայտնաբերմամբ, հայտարարել է, որ Գերդ Մյուլլերն իր դոկտորական աշխատանքը գրելիս օգտագործել է բազմաթիվ աղբյուրներ՝ առանց հղման, հայտնում է RIA Novosti-ն:
Ռեգենսբուրգի համալսարանի ադմինիստրացիան, որտեղ 58-ամյա նախարարը պաշտպանել է իր դիսերտացիան, ստուգել են այն հատվածները, որոնք իբր թե համարվում են գրագողություն, սակայն դրանցում ոչ մի բան չեն հայտնաբերել:
Անձամբ նախարարը հերքում է իր հասցեին մեղադրանքները:










































