Համացանցում YouTube-ի Compilations.TV ալիքում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի այլընտրանքային՝ հումորային հոլովակը ռուս-ուկրաինական հակամարտության մոտիվներով՝ «Ռուսական գարուն» խորագրով (4 սեզոն, Ուկրաինա): Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Գահերի խաղը» սերիալի 4-րդ սեզոնի թրեյլերում հայտնվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:








































