Թբիլիսիում 1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակի երթի մասնակիցները Սլովակիայի դրոշի գույներով ժապավեն են այրել: Այս մասին հայտնում է InterPressNews-ը:
Գործակալության հաղորդմամբ՝ երթի մասնակիցերից մեկը հուշարձանի մոտ դրված եռագույն ժապավենը տեսնելով՝ կարծել է, որ դա Ռուսաստանի դրոշն է: Իր գաղափարակիցների հետ նա պատռել է կտորը, տրորել ու վառել:
Ավելի ուշ պազվել է, որ կտորը խորհրդանշել է Սլովակիայի դրոշը, որը ՌԴ դրոշից տարբերվում է միայն ձախ մասում երկրի գերբով:
1989-ի ապրիլի 4-ին Թբիլիսիում վրացական ազգային շարժման ժամանակ հանրահավաք է կազմակերպվել: Ցուցարարները պահանջել են ազգային անկախություն և անջատում Սովետական միությունից: Ապրիլի 9-ին զինծառայողները ցույցը ցրել են, ինչի հետևանքով զոհվել է մոտ 20, տուժել՝ մի քանի հազար մարդ:
Այս ամսաթիվը Վրաստանում նշվում է որպես Ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հանուն հայրենիքի զոհվածների օր:









































