ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին իր հուզմունքն է արտահայտել թիմի` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարության քառորդ եզրափակիչում պարտություն կրելու կապակցությամբ:
«Խաղից հետո այնպիսի տպավորություն էր ստեղծվել, կարծես ինչ-որ ահավոր բան է կատարվել: Մենք բոլորս շատ հուզված էինք, շատերը լուռ արտասվում էին հանդերձարանում: Այս պարտությունը լուրջ հարված էր ՊՍԺ-ի համար: Մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիրը մեր ձեռքերում էր, բայց մենք այն «Չելսի»-ին նվիրեցինք:
Ամաչում էի նայել Զլատան Իբրահիմովիչի աչքերին: Նա այնպիսի տարօրինակ հայացք ուներ… Աննկարագրելի է»,- Կավանիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:







































