Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «ֆեյսբուքում» գրառում է կատարել հայ-նիդերլանդական հարաբերություններում արձանագրված ձեռքբերման վերաբերյալ:
«Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական-բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը:
Սա շատ հազվադեպ երևույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձևավորում են միայն իրենց անմիջական հարևանների հետ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»,-գրել է նա:
https://www.facebook.com/simonyanalen/posts/2316020911858285