Ժաննա Ֆրիսկեն, որի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի քաղցկեղ, սկսում է ապաքինվել:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա նույնիսկ դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից, որտեղ վերջին շրջանում բուժվում էր:
Ավելի վաղ երգչուհին քիմիաթերապիայի կուրս էր անցնում Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում՝ հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Տեղեկությունների համաձայն՝ բժիշկները թույլատրել են նրան այդ քայլին դիմել որդու՝ Պլատոնի ծննդյան օրվա կապակցությամբ, որի ծննդյան 1-ամյակը լրացավ երկուշաբթի:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ժաննան իրեն բավական լավ է զգում՝ այնպես, որ կարող է ապրել տնային պայմաններում ու հիվանդանոց գնալ միայն անհրաժեշտ պրոցեդուրաներին մասնակցելու համար:
Ինչպես «15 րոպե» պարբերականին հայտնել էր երգչուհու հայրը՝ Ֆրիսկեի այտուցները աստիճանաբար իջնում են, ու նա 6 կգ նիհարել է, անում է առաջին քայլերն ու գրեթե ազատվել է տեսողության հետ կախված խնդիրներից:
Բժիշկների կարծիքով՝ նման արդյունքի հաջողվել է հասնել շնորհիվ փորձարարական նանոպատվաստանյութի, որը մշակվել է գլիոբլաստոմայի (գլխուղեղի քաղցկեղ) բուժման համար:
Լրագրողների ենթադրությամբ՝ խոսքը ICT-107 պատվաստանյութի մասին է, որը վերջերս Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում հաջողությամբ անցել էր բժշկական փորձարկումները:







































