ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր չէ կանգնել և պաշտպանել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Թրամփի խոսքով՝ ամերիկացի զինվորները չպետք է 15 տարի ապրեն Թուրքիայի և Սիրիայի սահմանին և զբաղվեն այդ տարածքի պաշտպանությամբ:
«Ես չեմ կարծում, որ մեր զինվորները պետք է… պաշտպանեն Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, երբ մենք չենք կարողանում պաշտպանել մեր սեփական սահմանները»,- հավելել է Թրամփը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարեց, որ թուրքական կողմը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որն անվանեցին «Խաղաղության ակունք»: