Wednesday, 01 07 2026
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

«Որոշակի քաղաքական շրջանակների օրակարգն արտացոլվում է մամուլում»

Հայաստանում տարիներ շարունակ խոսքի ազատության անվան տակ խրախուսվում է ատելության, բռնության խոսքը։ Այդ խոսքին մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք տարբեր կայքերում, սոցիալական ցանցերում, երբ քաղաքական տարբեր ճամբարներում գտնվող օգտատերերը սպառնում են միմյանց գլուխ ջարդել, մազ պոկել, չեն խորշում անգամ ֆեյքերի կամ իրական անունների տակ տարաբնույթ հայհոյանքներ հասցնել միմյանց։ Ասել, թե այդ ամենն անտեսվել է տարբեր կառույցների կողմից՝ սխալ կլինի։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է ժամանակ առ ժամանակ հանդես գալիս հայտարարություններով, ԵԱՀԿ և ԵԽ մամուլի հարցերով զբաղվող պաշտոնյաներն են իրենց մտահոգությունները բարձրաձայնում։ Սակայն դրանից ատելության խոսքը չի նվազում, հատկապես ներքաղաքական լարված իրավիճակներում։

Հայտնի է, որ Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ մշտադիտարկումներ են անցկացնում, թե մամուլը որքանով է ազատ և անաչառ լուսաբանում, օրինակ, ԱԺ ընտրությունները, որ ԶԼՄ-ն որ քաղաքական ուժին է համակրում և նախապատվություն տալիս իր էջերում, որ ԶԼՄ-ն է ավելի շատ կեղծ լուրեր հրապարակում և այլն։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ են մշտադիտարկում անցկացնել և պարզելու՝ որ ԶԼՄ-ներն են ատելության խոսք տարածում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նրանց նկատմամբ։ Արդյոք ճի՞շտ է մտահոգությունը, որ երբ խոսում են ատելության խոսքը ԶԼՄ-ներում և սոցցանցերում սահմանափակելու մասին, դա կարող է հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման։

«Համաձայն միջազգային իրավունքի՝ խոսքի ազատությունը բացարձակ ազատություն չէ, այսինքն՝ կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, այդ թվում նաև ատելության խոսքի տարածումը, վիրավորանքը, զրպարտությունը, մասնավոր կյանքի միջամտությունը, մի քանի տարբեր դրվագներ։ Այնպես որ՝ և՛ օրենսդրությունն է ենթադրում, որ դրա համար պետք է լինի պատասխանատվություն, և՛ լրագրողական էթիկայի նորմերը նույնպես ենթադրում են պրոֆեսիոնալ տեսանկյունից պատկառանք նման դրսևորումների նկատմամբ»,- ասաց Նավասարդյանը։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Արտահայտվելու ազատություն) հստակ սահմանում է, թե որ դեպքում կարող են գործել խոսքի ազատության սահմանափակումները։

Բորիս Նավասարդյանը նկատում է, որ ՄԻԵԿ-ի հոդվածն ընդհանուր է, իսկ Եվրոպայի խորհրդի դիրեկտիվները մասնավորեցված են, ցանկալի է, որ ցանկացած երկրի օրենսդրությունում լինեն շատ հստակ կարգավորումներ։

«Մեր օրենսդրությունում կան բացեր, մասնավորապես՝ հստակ ձևակերպված չէ ատելության խոսքի սահմանումը, և այդ առումով բավական շատ անելիքներ կան»,- նշեց ԵՄԱ նախագահը։

Մենք տեսնում ենք, որ, օրինակ, X գործիչը հրապարակային բռնության կոչ է անում մամուլի ասուլիսի ժամանակ, որոշ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են նրա խոսքը։

«Եթե հրապարակային խոսքը վերարտադրվում է ԶԼՄ-ում, ապա դրա համար լրատվամիջոցը, բնականաբար, չպետք է կրի պատասխանատվություն։ Եթե խոսքը հնչել է հրապարակայնորեն, ապա ԶԼՄ-ն չէ պատճառը, որ դա արժանանում է հանրային ուշադրության։ Պետք է հստակ տեսնել պատասխանատվության հասցեատերերին։ Իսկ դա հենց հրապարակային հայտարարություն անողն է»,-ասաց ԵՄԱ նախագահը։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ մինչև հիմա մշտադիտարկում չեն անցկացրել, բայց չբացառեց, որ օրենսդրական կարգավորումներից հետո իրականացվի այն։

«Չեմ բացառում, որ որոշակի, կարճատև հետազոտություն կատարենք»,- ասաց նա։

Կա՞ հստակ սահմանում, թե որն է ատելության խոսքը, ինչպես որոշել, թե որն է այն։
Բորիս Նավասարդյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել տարբեր երկրների փորձը, միջազգային փաստաթղթերի ձևակերպումները, որոնցից պետք է օգտվել և ընտրել այն տարբերակները, որոնք կաշխատեն Հայաստանի պարագայում։

Տարիներ շարունակ բազմաթիվ ուղեցույցներ են տպագրվել լրագրողական էթիկայի մասին, սեմինարներ են անցկացվել, ուսուցանվել, թե ինչպես պետք է բացառել ատելության խոսքը, պիտակավորումները, անձի մասնավոր կյանք ներխուժելը ԶԼՄ-ի կողմից, ինչո՞ւ է Հայաստանում նման մամուլը շարունակում գոյատևել։

«Դա որոշակի քաղաքական գործիչների և շրջանակների օրակարգն է սպասարկում։ Եվ այդ օրակարգերը արտացոլվում են հենց այդ մամուլի էջերում։ Պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ եթե խոսքը վիրավորանքի, զրպարտության մասին է, ապա անձի նախաձեռնությամբ պետք է լինի դատական գործ։ Շատ դեպքերում ուղղակի անձը չի ցանկանում իր անունը կապել տվյալ ԶԼՄ-ի հետ։ Իսկ եթե խոսքն ատելության խոսքի մասին է, ապա այդտեղ պետք է ենթադրվի նաև քրեական պատասխանատվություն, դրա համար պետք է մտահոգվի պետությունը։ Այսինքն՝ գլխավոր դատախազությունը կարող է հանդես գալ այդ կարգի ԶԼՄ-ների դեմ, բայց դրա համար պետք է զինված լինեն օրենսդրական հիմքերով»,- ասաց Նավասարդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում