Ճապոնիայի ափերին է մոտենում «Հիգիբիս» թայֆունը։ Արդեն գրանցվել են ուժեղ քամու առաջին հետևանքները, որը քշում է տների տանիքները, ծառերն ու ավտոմեքենաները։
Այսպես, թայֆունն առանց լույսի է թողել ավելի քան 500 հազար տուն, 200 հազար մարդու խորհուրդ է տրվել տարհանվել։ Ուժգին քամին ավերել է Տոկիոյի մերձակայքում գտնվող քոթեջը։