Sunday, 05 07 2026
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին

Քոչարյանի կալանքը հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ. Մոսկվան պետք է պաշտպանի ոչ թե այստեղի կլանի, այլ ՀՀ շահերը

«Ես չեմ կարծում, որ միջպետական հարաբերությունները անձնական հաշիվների մաքրման, հրապարակային հատուցման վերածելը լավ է միջպետական հարաբերությունների համար: Բայց այդպիսին է ՀՀ նոր իշխանությունների ընտրությունը: Երբ Պուտինը ոչ մեկ անգամ է ցույց տալիս իր հետաքրքրությունը Քոչարյանի գործի հանդեպ, և ամեն անգամ այդ դիրքորոշումը մերժվում է, չեմ կարծում, որ դա անհետևանք կանցնի երկկողմ հարաբերությունների համար»,- «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը:

Նա նաև ասել է, որ Քոչարյանի գործով պայմանավորված՝ իրավիճակն արդեն հետևանքներ է թողել երկկողմ հարաբերություններում: «Եթե համեմատենք երկկողմ հարաբերությունները Քոչարյանի կառավարման փուլում ներկայիս ժամանակաշրջանի հետ, ապա այն ժամանակ դրանք անկեղծ էին, բաց, ներկայում դրանք հիմնված են շահերի վրա: Ես կարծում եմ, որ Դուք կտեսնեք տարբերությունը»,- ասել է նա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Կոլերովի համար մեծ պատիվ կլինի իրեն մեկնաբանելը։ Մեր զրուցակիցն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին. «Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները որակական փոփոխությունների փուլ են անցնում, ընդ որում՝ կա երկուստեք համոզվածություն, որ այդ հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար։ Այդ փոփոխությունները, որի վրա երկուստեք աշխատում են, տեղի են ունենում հենց այդ մթնոլորտում։ Թե կողքից ինչ կխոսեն «մտահոգված» անձինք՝ քարավանի ընթանալու մասին հին արաբական ասացվածքը շատ տեղին ներկայացնում է  այդ հարաբերակցությունը»։

Մեր այն դիտարկմանը, թե Քոչարյանի օրոք եղած «անկեղծ» հարաբերությունների պատճառով Հայաստանը շատ բան  է նվիրել Ռուսաստանին, քաղաքագետն արձագանքեց. «Հասկացությունների նենգափոխմամբ եկե՛ք չզբաղվենք, Քոչարյանի կալանքը հայ-ռուսական հարաբերությունների մասին չէ և չի կարող լինել։ Երկրորդ՝ դա Ռուսաստանի գործը չէ, դա Հայաստանի արդարադատության գործն է, և Ռուսաստանի կարծիքը սրա հետ կապված՝ այն պայմաններում, երբ այս ամենը համապատասխանում է թե՛ Հայաստանի օրենսդրությանը, թե՛ Հայաստանի միջազգային պարտավորություններին, Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի կարծիքը զրոյական նշանակություն ունի և ապագայում էլ  պետք է ունենա»:

Մեր մյուս դիտարկմանը, թե Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում տեսնել «հանձնող» իշխանություն, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանի իշխանական նոմենկլատուրայի համար իդեալական իրավիճակը այն է, որ Հայաստանում ընդհանրապես իշխանություն չլինի, ու Հայաստանի իշխանությունը լինեն իրենք։ Բայց կյանքն ավելի բարդ է, քան նրանց պատկերացումները կամ մանավանդ նրանց երազանքները»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Կոլերովը մասամբ ճիշտ է: «Քոչարյանի ժամանակ հայ-ռուսական հարաբերություններ գոյություն չունեին՝ ինչ ասում էին, միանգամից կատարվում  էր, ու այդպես Քոչարյանը ամբողջ ունեցվածքը հանձնեց Ռուսաստանին խղճուկ պայմանագրերով, ու ինքն էլ այդպիսով հարստացավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ ստրատեգիական հարաբերությունները չեն կարող չհենվել շահերի վրա, այլ կերպ հնարավոր չէ. «Այնպես որ, նա ճիշտ է, բայց պետք է հասկանալ ենթատեքստը։ Ինքն ու իր նմանները՝ Կուրղինյան, Միրզայան… ապրիլյան պատերազմի օրերին պետք է կանգնեին Հայաստանի կողքին, որովհետև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակցին է։ Կրեմլին, որի խոսափողն իրենք են, պետք է հասկացնել, որ չի կարելի ստրատեգիական դաշնակցի թշնամուն ահռելի քանակությամբ զենք վաճառել որպես կոմերցիոն գործարք»։

Քաղաքագետն ընդգծեց՝ գործընկեր լինելով հանդերձ, պետք է մեր շահերն առաջ տանենք. «Նահանջելու տեղ ու տրամադրություն չունենք։ Բացի այդ՝ մոտենում է ռուս-թուրքական համաձայնագրի 100-ամյակը՝ մարտի 16-ին, ու մենք խնդիր ունենք Ռուսաստանին հարցնելու՝ ո՞ւմ հաշվին է հայրենիքը մեր աճուրդի հանել ու տվել, դա ի՞նչ տեսակ բարեկամություն էր։ Եթե Կոլերովի համար դա հասկանալի է, մեզ համար՝ ոչ։ Թող համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանի հետ պետք է լինեն ազնիվ գործընկերներ»։

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա ըստ Շիրինյանի՝ նա և Սերժ Սարգսյանը դատվելու են՝ ի հեճուկս Ռուսաստանի. «Մոսկվան պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը, ոչ թե այստեղ գործող կլանի շահերը։ Ու ինքը դա պարտավոր է անել, որովհետև մենք ստրատեգիական դաշնակիցներ ենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում