Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Փաշինյանը Պուտինին առաջարկում է փակե՞լ Մադրիդյան սկզբունքների էջը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին և որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է: Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող գրքում Կազիմիրովը ներկայացրել է հարցի իր միջնորդությունը, ռուսական քաղաքականությունն այդ համատեքստում: Այլ կերպ ասած, գիրքը, խոշոր հաշվով՝ թե՛ մեթոդաբանություն է, թե՛ պատմական տեղեկանք, և խոշոր հաշվով հնարավոր է ասել, որ Նիկոլ Փաշինյանը Պուտինին տվել է ռուսաստանցի իսկ դիվանագետի ձեռքով պատրաստված ռուսական քաղաքականության ծավալուն ուղեցույց:

Բանն այն է, որ քաղաքականության այն շրջանը, որում դիվանագիտական առաքելությամբ էր զբաղված Կազիմիրովը, ելցինյան Ռուսաստանի շրջանն էր, որն իր ամբողջ հակասականությամբ հանդերձ, արցախյան հարցում, այդուհանդերձ, ավելի նպաստել է կայունությանն ու խաղաղությանը, և ոչ թե Ադրբեջանի հետ խաղերի միջոցով պատերազմ հասունացրել, ինչն արեց պուտինյան Ռուսաստանն առնվազն մինչև 2016-ի ապրիլ: Ահա այդ իրողությունների ֆոնին Հայաստանի վարչապետի նվերը ստանում է քաղաքական բավականին նշանակալի և խորքային իմաստ: Եթե չլիներ ԱՊՀ այդ հավաքում Ալիևին հայտնի դրվագում վարչապետի տված կոշտ պատասխանը, ապա Պուտինին նվիրված գիրքը թերևս դառնալու էր Հայաստանում ԱՊՀ այդ հավաքից ամենամեծ ուշադրության առարկան: Միևնույն ժամանակ, այդ երկու դրվագները բավականին «ներդաշնակվում» են՝ անկախ դրանց միջև որևէ անմիջական պատճառահետևանքային կապի լինել-չլինելուց:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ալիևը խեղաթյուրում է պատմությունը: Մեծ հաշվով, Պուտինին նվիրելով արցախյան հարցի վերաբերյալ հենց ռուս դիվանագետի ձեռքով պատրաստված գիրք-պատմավավերագրական տեղեկանքը, Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ պատմության խեղաթյուրումները բերում են լրջագույն խնդիրների և ռեգիոնալ ճգնաժամերի, ըստ այդմ՝ դրանցից ելքը և թեկուզ հարաբերական կայունության ապահովումը՝ իսկ Ռուսաստանին Կովկասում ներկայումս կայունությունը խիստ է անհրաժեշտ, հնարավոր է իրողությունները, այսպես ասած, «պատմական ակունքում» ճիշտ գնահատելու միջոցով: Միևնույն ժամանակ, Պուտինի հետ արցախյան հարցում այդօրինակ խորհրդանշական և, այսպես ասած, պատմա-վավերագրական գործիքակազմով շփմամբ Նիկոլ Փաշինյանը թերևս արձանագրեց մեկ այլ կարևոր իրողություն, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում արցախյան հարցը օրակարգում է այդ խորքային, ոչ թե ընթացիկ համատեքստով: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու Պուտինն այդ իմաստով սկսում են զրոյից, և ըստ այդմ հարց է առաջանում՝ փակո՞ւմ են Մադրիդյան սկզբունքների էջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում