Wednesday, 08 05 2024
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել

Վիճվարչության բոլոր թվերը քրքրել պետք չէ՝ համոզվելու համար, որ «ջուրն աղի է»

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ:

Արդեն նշել ենք, որ 2019թ. հուլիս ամսվա նկատմամբ արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալների առումով գրանցվել է 0.2%-անոց աճ: 2019թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ գրանցված աճը կազմել է 109.5%: Սա վերջին փուլի համար ոլորտային առումով ամենաբարձր ցուցանիշներից է, որ գերազանցել է անգամ տնտեսական աճը ապահովող հիմնական ճյուղերի առևտրաշրջանառությանը, որ կազմել էր 109%: Դա, իհարկե, ողջունելի է, քանի որ արդյունաբերությունն, ի վերջո, տնտեսության ռեալ հատվածն է ներկայացնում: Հատկապես, որ հունվար ամսին արդյունաբերության աճը նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 53.9%, այսինքն՝ ավելի քան 46%-անոց անկում է գրանցվել:

Առաջին եռամսյակի արդյունքներով այս ոլորտի անկումը կազմել է շուրջ 33%: Դրանից հետո՝ ապրիլին, անկումը 3% էր, և միայն մայիսից սկսած է, որ ամսական 5-6%-անոց աճ է արձանագրվել: Արդյունքում օգոստոսին ունեցել ենք 9.5%-ով վերելք արդյունաբերության ոլորտում: Քանի որ տնտեսության այս ճյուղը շատ ընդգրկուն է և իր մեջ ներառում է՝ սկսած հանքարդյունաբերությունից ընդհուպ մինչև սննդի ու խմիչքեղենի արտադրությունը, փորձենք մի քանիսի օրինակով հասկանալ, թե հատկապես որ ենթաճյուղերում, որ արտադրատեսակների արտադրությունում է ոլորտը վերելք ապրել:

Ամբողջ արդյունաբերության մեջ ամենամեծ աճերից մեկը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում: Ընդ որում, բացհանքերի շահագործման՝ 114.8%: Այստեղ էլ ամենամեծ աճն ապահովվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում՝ 115.4%: Պղնձի խտանյութի արտադրության ծավալները աճել են 107.9%-ով, մոլիբդենի խտանյութինը՝ 128.7%-ով: Հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերում աճը եղել է 113.9%: Իսկ հանքագործական արդյունաբերության հարակից ճյուղերում գրեթե 65%-անոց անկում է գրանցվել:

Ստացվում է, որ անկախ խոսակցություններից, թե ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը նվազել է, միևնույն է՝ հանքարդյունաբերության շահագործման ծավալները շարունակում են աճել, և ՀՆԱ-ի աճն ապահովվում է նաև այս ոլորտի հաշվին:

Հատկապես, որ անցած տարվա համեմատությամբ մետաղներից պղնձի գները միջազգային շուկայում որոշակիորեն նվազել են: Նշանակում է՝ աճը ապահովվել է ծավալների մեծացման հաշվին:

Արդյունաբերության մյուս ամենամեծ ճյուղում՝ սննդի արդյունաբերությունում, նույնպես գրանցվել է աչքի զարնող, բայց հանքարդյունաբերության համեմատությամբ ավելի համեստ աճ՝ 110.4%: Սննդամթերքի արտադրության դեպքում աճն էլ ավելի համեստ է՝ 108.0%: Խմիչքի արտադրությունն աճել է 109.5%-ով, ծխախոտինը՝ 117.7%-ով:

Խոշոր եղջերավորների մսի արտադրությունը նվազել է գրեթե 6%-ով: Խոզի մսի արտադրությունը՝ 18.6%-ով, ոչխարի մսինը՝ ավելի քան 29%-ով: Թռչնամսինը աճել է ավելի քան 7%-ով: Ի տարբերություն մսեղենի՝ ձկան արտադրությունն աճել է 26%-ով, պահածոյացված ձկանը 30%-ով անկում է գրանցել: Տոմատի չխտացրած հյութի արտադրության ծավալները աճել են 67%-ով, բանջարեղենի ծավալները պահածոյացված կարճաժամկետ պահման համար նվազել են շուրջ 20%-ով, տոմատի արտադրության ծավալները նվազել են ավելի քան 10%-ով: Շեշտակի, գրեթե 40%-ով աճել է թարմ և մշակված կաթի արտադրությունը: 7.5%-ով պանրի և կաթնաշոռինը, բայց սա ավելի երևակայական, քան իրական թիվ է: Ձավարեղենի, խոշոր աղացվածքի ալյուր, հատիկներ և այլ մթերք հատիկային մշակաբույսերի արտադրության ծավալներն աճել են 18.7%-ով: Այստեղ անհասկանալին այն է, որ վերջին ամիսներին դրամը արժևորվել է, ձավարեղենի արտադրության ծավալները գրեթե երկնիշ աճում են, ու միաժամանակ շուրջ 10%-ով աճել են նաև սրանց գները, ինչը շուկայական տրամաբանությանն ու օրենքներին, մեղմ ասած, հակասում է:

Նույն կերպ հացի արտադրության ծավալներն աճել են 102.4%-ով: Եթե բնակչության թվի աճ չկա, ուրեմն բնակչության գնողունակության անկում է արձանագրվել, ու սկսել են ավելի շատ հաց ուտել՝ դրանով լրացնելով ավելի արժեքավոր սննդամթերքի բացը:

Կերակրի աղի արտադրության ծավալները նվազել են շուրջ 5%-ով: Վերջին տարիներին, որպես կանոն, սրա ծավալները կայունորեն նվազում են: Իսկ դրա քանակությամբ որոշում են բնակչության թվի առկայությունը: Սպիրտային բոլոր խմիչքների արտադրության ծավալների էական աճ է արձանագրվել: Իսկ էթիլային չբնափոխված, զանգվածում 80%-ից պակաս սպիրտի ծավալները նվազել են գրեթե 70%-ով: Կարելի է մտածել, որ դա այն կեղծ սպիրտն է, որ ներկրվում էր ու հետո արդեն հայկական կոնյակ դարձած արտահանվում:

Մյուս կողմից՝ տարեցտարի պակասում են կոնյակի ու գինու խաղողի արտադրության ծավալները, բայց շարունակում են աճել սրանց քանակները, ընդ որում՝ 20-30-40%-ով:

Համանման իրավիճակ է նաև շինարարության համար պրոդուկտ հանդիսացող մի շարք ապրանքատեսակների առումով: Ցեմենտի արտադրության ծավալներն աճել են հազիվ 1.7%-ով, գաջինը նվազել է ավելի քան 1.3%-ով, հավաքովի պատրաստի կոնստրուկցիաներ և շենքերի ու կառույցների համար այլ արտադրատեսակներ ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից աճել են 2.9%-ով, ապրանքային բետոնը նվազել է ամբողջ 12%-ով, ու այդ համայնապատկերում շինարարության ծավալներն աճել են գրեթե 4.5%-ով, որ դարձյալ տրամաբանության շրջանակներից դուրս է:

Մոտավորապես նման իրավիճակ է մյուս ենթաճյուղերի արտադրության ծավալների առումով ևս, այդ իսկ պատճառով բոլորին չենք անդրադառնում՝ այն պարզ սկզբունքով, որ «ամբողջ օվկիանոսը խմել պետք չէ՝ համոզվելու համար, որ ջուրն աղի է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում