Sunday, 12 07 2026
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Միասնությամբ հաղթելու պահը. Բացառիկ օրվա անատոմիան

Այսօր հոկտեմբերի 12-ն է: Օր, որը կարելի է դասել բացառիկների շարքում: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը անցկացնելու է բախտորոշ հանդիպում Լիխտենշտեյնում՝ հյուրընկալվելով այս երկրի ազգային հավաքականին: Անկախ քաղաքական հայացքներից, տարբեր խնդիրների շուրջ առկա տարաձայնություններից՝ այսօր բոլորս համախմբվելու ենք մեկ գաղափարի շուրջ, որը հաղթանակն է: Եվ սա այն դեպքն է, երբ չհաղթելու իրավունք ուղղակի չունենք: Մեր ֆուտբոլիստները խաղալու են դրսում, ու երկրպագուների բուռն աջակցություն չի ակնկալվում: Բայց այսօր մեր հավաքականն այնպիսի մի հանգրվանում է, որը 12-րդ խաղացողը տեղ է զբաղեցրել հիմնական կազմում՝ թիմը դարձնելով մեկ բռունցք:

Լիխտենշտեյնին հաղթելու պարագայում կշարունակենք պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման նման կարևորությունը ձեռք է բերվել բավական դժվար ճանապարհ անցնելու արդյունքում: Մոտ վեց ամիս առաջ շատերը վստահ էին, որ Հայաստանի հավաքականը տապալվելու է ընտրական այս փուլում: Առաջին խաղում մերոնք զիջել էին Բոսնիային, այնուհետև Ֆինլանդիային: Ապագան իսկապես մշուշոտ էր թվում՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր ֆուտբոլիստները ցուցադրում էին անհաջող և նույնիսկ անատամ ֆուտբոլ: Ու չնայած հիասթափությունը մեծ էր, այնուամենայնիվ սրտի խորքում հույսեր էինք փայփայում, որ տեղի կունենա բեկում: Իսկ բեկումը տեղի ունեցավ հունիսին Երևանում՝ նույն Լիխտենշտեյնի հետ մրցավեճում: Հաղթեցինք խոշոր՝ 3:0 հաշվով, իսկ երեք օր անց Աթենքում 3:2 հաշվով առավելության հասանք Հունաստանի նկատմամբ:

Ընդամենը երկու հաղթանակից հետո հոռետեսների բանակը, բեկելով իր իսկ կողմից ձևավորված կարծրատիպը, շտապեց պնդել, որ Հայաստանի հավաքականին այլևս կանգնեցնել չի լինի: Կանգնեցնելու փորձ այնուամենայնիվ արվեց հոկտեմբերի 5-ին Երևանում կայացած աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի դեմ խաղում: Հանդիպման գլխավոր մրցավարը մերոնց թողեց 10 ֆուտբոլիստներով՝ անտեղի դաշտից հեռացնելով հարձակման առաջատար Ալեքսանդր Կարապետյանին: Այո, արհեստական եղանակով այդ մրցավեճում միավոր չվաստակեցինք, բայց ընդամենը երեք օր անց շատերը համոզվեցին, որ հավաքականին կանգնեցնել իսկապես հնարավոր չէ: Առանց հարձակման գծի առաջատարի մերոնք 4 գնդակ ուղարկեցին Բոսնիայի բավական ուժեղ հավաքականի դարպասը: Կարապետյանի բացը լրացրեց Հենրիխ Մխիթարյանը, որն իր վրա վերցնելով խաղը և երկու գոլ խփելով՝ էապես նպաստեց հաղթանակին:

Այսօր Մխիթարյանն ազգային թիմում չէ, բայց վստահ ենք, որ թիմում կգտնվի մեկը, ով կլրացնի արդեն Մխիթարյանի բացը: Սա է թիմ կոչվածի փիլիսոփայությունը: Գրեթե յուրաքանչյուր խաղում տարբեր պատճառներով թիմն ունենում է կորուստներ, և դա սովորական երևույթ է: Անկախ նրանից, թե ով է բացակայում թիմից, բոլորս հավատում ենք հաղթանակին:

Այս օրերին շատերը վերհիշում են 2011 թվականին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպումը: Խաղ, որի արդյունքը որոշեց հանդիպման իսպանացի գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը: Ոմանք հայի բախտ կոչվածը հիշատակելով՝ նշում են, որ այն ժամանակ Իտուրալդեն մեզ կանգնեցրեց, իսկ այսօր կարող է կանգնեցնել Հենոյի վնասվածքը: Այս տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում, կարծում ենք, ընդհանրապես անիմաստ է որևէ մրցաշարի մասնակցելը կամ կամ ընդհանրապես ֆուտբոլ խաղալը: Եթե մենք Իռլանդիայի դեմ ավելի ուժեղ լինեինք, ապա նույնիսկ Իտուրալդեն չէր կանգնեցնի մեզ: Ցանկացած պահի մենք հույսներս պետք է դնենք նրա վրա, ինչ ունենք: Պետք է հավատանք նրան, ինչ ունենք:

Հետևաբար, հավատալով մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, նրանց և բոլորիս մաղթում ենք հաղթանակ: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսկսվի ժամը 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում