«Հրապարակ»-ը գրում է. «Մենք ցանկանում ենք բացահայտել մեզ հետ խաղացող մնացյալ երեք ուժերի իրական ու ամբողջական կերպարը, դրա համար ենք պահանջում լիդերների հանդիպում, որի ընթացքում պետք է ոչ միայն հասկանանք ու հրապարակայնացնենք` այդ լիդերները գնո՞ւմ են ամբողջական իշխանափոխության, թե՞, կախված նրանից, թե ով կդառնա վարչապետ, կես ճանապարհին դուրս կգան խաղից»,- «Հրապարակի» փոխանցմամբ, ասել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը, որը նաև չթաքցրեց` կռիվը գնում է, թե ով է այսուհետ լինելու Հայաստանում ընդդիմությունը` «Ժառանգությո՞ւնը», Հայ ազգային կոնգրե՞սը, թե՞ երրորդ մի ուժ, այդ թվում և ԲՀԿ քաղաքական թևը` Քոչարյանի հովանավորությամբ:
«ՀԱԿ-ը ցանկանում է տիտղոսակիր ընդդիմության իր կարգավիճակը պահպանել, չնայած Րաֆֆին ունի ավելի բարձր տոկոսներ, քան Լևոնը: Սակայն խնդիրն այս դեպքում Րաֆֆին չէ նույնիսկ. խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































