Կուբայի պառլամենտը երկրի նախագահ է նշանակել Միգել Դիազ-Կանելին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Դիազ-Կանելն ընտրվել է Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեայի պատգամավորների կողմից՝ քվեարկությամբ:
Կուբայի նախագահ դառնալու համար պայքարել են 17 թեկնածուներ:
Բացի այդ, հանրապետության փոխնախագահ է նշանակվել Սալվադոր Վալդեսը:
Նշվում է, որ նախագահի պաշտոնը մտցվել է փետրվարին՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով: