Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Լավրովը փորձեց սիրաշահել Բաքվին․ Մոսկվայի նպատակը Հայաստանին «նեղացնե՞լն» է

«Կլանային տեսանկյունից, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական համապատկերը, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել. Ասադովը ևս նախիջևանյան կլանից է:Սակայն կարևոր է այն, թե դա արդյոք կբերի՞ Ադրբեջանի կառավարության կազմի փոփոխության, այսինքն՝ կլինի՞ նոր գործընթացների սկիզբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում վարչապետի հրաժարականին և այդ պաշտոնում Ալի Ասադովի նշանակմանը:

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գրետա Ավետիսյանը բնական է համարում Ադրբեջանի նոր վարչապետի հայտարարությունը՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ. «Որպես նորանշանակ վարչապետ՝ Ալի Ասադովը պետք է իր առաջին ելույթում անդրադառնար այն քաղաքականությանը, որը տարիներ շարունակ վարում է Ադրբեջանը, և այն կոնտեքստով, որով Ալիևն է գնում»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նա համատեքստից կտրված է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը. «Անհասկանալի էր, որ հասցեական հայտարարությունը արվեց միայն Հայաստանի հետ կապված: Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցը, այլև Երևանը. ինչո՞ւ այս համատեքստում որևէ հայտարարություն չկա: Այսինքն՝ այստեղ տեսնում ենք ինչ-որ բալանսների խախտում, և կարծում եմ՝ համանախագահների հետ հետևողական աշխատանք է պետք իրականացնել փակ դիվանագիտական խողովակներով՝ այս բալանսը վերականգնելու համար»:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն, չի համարում, որ հարցը գտնվում է փակուղում. «Երկու կողմերն էլ դիամետրալ հակառակ դիրքերի վրա են կանգնած՝ ինչ ուզում է Ադրբեջանը, երբեք մենք չենք համաձայնի, և հակառակը»:

Անդրադառնալով Վալդայում հնչած ելույթին՝ Արման Նավասարդյանը ևս կարծում է, որ դա սուբյեկտիվ մոտեցում էր. «Լավրովը, լինելով փայլուն դիվանագետ, հասկացավ, թե ինչ է անում. սա ռևերանս էր Ադրբեջանին: Երևանյան հաջողությունից հետո երևի թե պետք էր մեղմել Ալիևի բարկությունը կամ նրա սիրտը շահել, և դա ասվեց: Սակայն ինչ որ ասվեց, բացարձակապես դեմ է տրամաբանությանը, թե իբր վարչապետի հայտարարությունը խանգարեց, որպեսզի գործը մեռյալ կետից շարժվի. իսկ ի՞նչ է, նման հայտարարություններ քի՞չ են եղել՝ և՛ այս կողմից, և՛ այն կողմից. արդյունքը ի՞նչ է եղել: Իսկ ի՞նչ է՝ Ղարաբաղը Հայաստան չէ՞. իրենք շատ լավ գիտեն դա, և ամբողջ աշխարհը գիտի»:

Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ հիմա ինչ արվում է, քաղաքական խաղեր են. «Դրանից հարցը ո՛չ կվատանա, ոչ էլ կլավանա. սա անցողիկ բան է: Իսկ ինչ վերաբերում է ԱԳՆ-ի ռեակցիային, ես այն համարում եմ ադեկվատ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում