Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն վստահեցնում է, որ քանի դեռ ներկայիս քաղաքական ուժն է իշխում Վրաստանում, վրացական ուղղափառ եկեղեցու հետ կնքված սահմանադրական համաձայնագիրը չի փոփոխվելու։
Բաքրաձեի խոսքերով՝ Վրացական ուղղափառ եկեղեցին հատուկ տեղ ունի վրացական պետության մեջ և այսուհետ նույնպես այդպես կլինի, քանի դեռ ներկայիս քաղաքական ուժն է իշխում։
Հիշեցնենք, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պետությունն ու եկեղեցին կնքել են համաձայնություն` կոնկորդատ, որը կոչված էր կարգավորել հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև հարաբերությունները և ձևավորել ներդաշնակություն։








































