Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայացուցիչները ներկա են եղել Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Կատանիա»-ի և «Տորինո»-ի հանդիպմանը:
Գերմանական թիմի ներկայացուցիչների հիմնական նպատակը 24-ամյա ռմբարկու Չիրո Իմոբիլեի խաղին հետևելն է եղել:
Ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն 17 գոլ է գրանցել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում: «Կատանիա»-ի դեմ խաղում Իմոբիլեն հեղինակեց հերթական գոլը` հաղթանակ պարգևելով իր թիմին:









































