Լուրեր
Արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք հավատների վրա. Փաշինյանը՝ ՔԿ կազմավորման 5-ամյակին
  • 20:27
  • 2019-10-08
  • Դիտումներ՝ *

Քննչական կոմիտեն եւ իրավապահ մարմինները ունեն երկրում արդարություն հաստատելու առաքելություն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին եւ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ երբ տեղի է ունենում խոսակցություն տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո այս ամբողջ խոսակցության համատեքստը կապվում է արդարության, արդարադատության հետ, որը չափազանց կարեւոր է մեր երկրի համար»,- նշել է նա։

  • Դիտումներ՝ *