Ցանցում հայտնվել է Խաչատուրյան քույրերից մեկի ոստիկանություն կատարած զանգի ձայնագրությունը՝ հոր սպանությունից անմիջապես հետո: Ձայնագրութւյունը հրապարակել է Life-ը:
Զանգի ընթացքում քույրերից մեկը ներկայանում է որպես Անգելինա և ասում, որ իրենց հայրը գտնվել է «թմրանյութերի ազդեցության տակ»:
«Նա հանգստացնող դեղահաբեր ունի, բայց դրանցից շատ է խմել … Ես երկու քույրերիս հետ եմ: Մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 17»,- ասվում է հաղորդագրությունում:
Աղջիկը նաև շփոթված ձայնով հայտարարում է, որ ծնողը դանակով իրենց վրա է հարձակվել: