Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Վալերի Օսիպյանն ավարտե՞ց առաքելությունը, թե՞ դեռ կխախտի ներքաղաքական հանգիստը

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժեշտ է տվել նաև վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին, ինչպես վարչապետի մամուլի խոսնակն է նշել՝ իր դիմումի համաձայն:

Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից հեռացավ ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հեռացումից օրեր անց: Վալերի Օսիպյանի հեռացումը քաղաքականապես նույնքան աղմկոտ չէր, և ավելին՝ պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը վկայում էր, որ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին գուցե հեռացնում է անարդյունավետության համար, սակայն բարոյական առումով նրա հանդեպ պահպանում է որոշակի վերաբերմունք, ինչը հատկանշական էր Արթուր Վանեցյանի հետ «փոխհրաձգության» ֆոնին:

Սակայն Օսիպյանի պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների և թանկարժեք մեքենայի մասին, ինչը առաջացրեց, այսպես ասած, «կոռուպցիոն երանգ» նախկին ոստիկանապետի պաշտոնազրկման «գործում»: Արդյոք դա՞ է դեր խաղացել այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ի վերջո հեռացրեց նաև գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Վալերի Օսիպյանը մտերիմ է ռուսաստանցի մեծահարուստ հայերից մեկի հետ, որն էլ նրան նվիրել է բնակարաններն ու մեքենան: Բայց, ի վերջո, նախկինում էլ պաշտոնյաները իրենց առասպելական ունեցվածքի մի զգալի մասը բացատրում էին նվիրատվություններով: Իհարկե, Օսիպյանի պարագայում խոսքն առասպելականի մասին չէ, սակայն վերջին հաշվով ամեն ինչ սկսվում է քչից: Մյուս կողմից՝ եթե կա այդպիսի ռիսկ, ապա խնդիրը չպետք է սահմանափակվեր լոկ պաշտոնանկությամբ, որովհետև առաջանում է հարց, թե արդյոք ի՞նչ որոշումներ են կայացվել այդ «նվերների» դիմաց:

Իհարկե, այդ բոլոր հարցադրումները գոյության «իրավունք» ստանում են այն պայմաններում, երբ չի լինում հեռացումների հետ կապված քիչ թե շատ հստակ պաշտոնական բացատրություն: Թեև կասկածից վեր է, որ անգամ ամենահստակի պարագայում լինելու են դրան չհավատացողներ և «այլընտրանքային» վարկածներ տարածողներ ու շրջանառողներ: Այս պարագայում, իհարկե, պետք է հասկանալ՝ Վալերի Օսիպյանի «պատմական» դերը հայաստանյան փոփոխությունների շրջափուլում ավարտվա՞ծ է, և նա գնում է, այսպես ասած, «վաստակած» հանգստի՞, թե՞ նրա առաքելությունը դեռ ավարտված չէ, և Օսիպյանը դեռևս «կխախտի» ներքաղաքական հանգիստը:

Ի վերջո, այստեղ պետք է հիշել ոստիկանության պետի պաշտոնը թողնելու հետ կապված նրա հայտարարությունը, որում նշել էր, թե պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Այդ հայտարարությունը մնում է ուժի մե՞ջ, թե՞ այդուհանդերձ պաշտոնավարման ընթացքում բնակարաններ և մեքենա նվեր ստացած նախկին ոստիկանապետը այլևս չի խոսի, քանի որ նրա փոխարեն ամեն ինչ ասել են այդ նվերները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում