Միացյալ Նահանգները 2020-ի գարնանը մտադիր է վերջին 25 տարվա ընթացքում զորքերի ամենախոշոր վերատեղաբաշխումն իրականացնել եվրոպական մայրցամաքում՝ Defender զորավարժությունների ընթացքում: Այդ մասին հաղորդում է Spiegel-ը՝ հղում անելով ամերիկյան հրամանատարության հաղորդագրությանը:
Ինչպես նշվում է, պենտագոնը Եվրոպա կտեղափոխի 20.000 զինծառայողի:
Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի երկրների մարտունակության բարձրացումն է և հավանական հակառակորդներին զսպումը:
Բացի այդ, զորավարժություններին դաշինքի 19 երկրներից 37 հազար զինծառայողներ կմասնակցեն: Զինվորներին կուղարկեն Լեհաստան և Բալթյան երկրներ:
Գերմանիան հանդես կգա որպես լոգիստիկ կենտրոն: