«Մոնակո»-ն պատրաստվում է պայքարել «Չելսի»-ի հետ` Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է 48 մլն եվրո հատկացնել «Ատլետիկո»-ի հարձակվողի իրավունքները ձեռռք բերելու համար: Այդ մասին հայտնում է The Independent-ը: Անձամբ ֆուտբոլիստին «Մոնակո»-ի ղեկավարները պատրաստ են 150 մլն եվրո աշխատավարձ վճարել, ինչը Կոստայի համար կարող է որոշիչ գործոն դառնալ նոր ակումբ ընտրելու գործում:
Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան 33 գոլ է գրանցել իր ակտիվում` բոլոր մրցաշարերում: «Ատլետիկո»-ի կազմում 2012/13 թվականների մրցաշրջանում ֆուտբոլիստը նվաճել է Իսպանիայի գավաթը, Եվրոպայի Լիգայի գավաթը` 2011/12 թվականների մրցաշրջանում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը` 2010 և 2012 թվականներին:








































