Monday, 13 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի

Վարչապետին ճիշտ չե՞ն մատուցում, թե՞ որոշակի շրջանակներ նրա վրա ազդում են

Հասկանալի է, որ երկրի վարչապետը որպես մարդ, ով էլ նա լինի, ի վիճակի չէ պրոֆեսիոնալի խորությամբ ամեն ինչ իմանալ տնտեսության բոլոր ոլորտների մասին և ինքնուրույն, առանց մասնագիտական ամբողջական ինֆորմացիայի ու խորհրդատվության որոշումներ կայացնել այս կամ այն ճյուղի դետալների վերաբերյալ: Նման դեպքերում շատ բան պայմանավորված է նրանով, թե համապատասխան անհրաժեշտ ինֆորմացիան ում կողմից և ինչ մակարդակով է ներկայացվում վարչապետին: Որպես կանոն, դրան համապատասխան էլ լինում են կառավարության որոշումները: Բայց լինում են, և քիչ չեն դեպքերը, երբ վարչապետին բոլորովին էլ պրոֆեսիոնալ լինել պետք չէ, որոշակի դրվագներում համապատասխան կարծիք կազմելու, եզրակացության գալու և որոշում ընդունելու համար: Տևական ժամանակ ծրագիր էր կազմվում և կառավարության վերջին նիստում հաստատվել է «ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր»: Դրա մասին վարչապետը խոսում էր դեռ ամիսներ առաջ, բացատրելով, որ «Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»:

Դա, իհարկե, շատ լավ է: Եթե այդ մասին վարչապետն էլ չասեր, միևնույնն է, բոլորին էլ տեսանելի է: Հենց միայն այն փաստը, որ վերջին տասնամյակում այս ոլորտում «ակտիվ գործունեություն էր ծավալում» հանրությանը ոչ անհայտ 50/50-ը, փաստում է այն մասին, որ այստեղ լուրջ փողեր են շրջանառվում: Կառավարության վերջին նիստում էլ այդ մասին բարձրաձայնվեց:

Զարգացման ծավալների մասին թվեր հրապարակվեցին էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի կողմից. «Միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ոլորտի ներուժը հնարավոր է իրացնել առաջիկա տարիներին:

Մասնավորապես, արդեն 2019 թ. դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանման ցուցանիշների զգալի աճ է գրանցվել՝ հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս, իսկ գինը գրեթե 50%-ով աճել է:

Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար»: Բացատրվեց, որ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը կնպաստի արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր մանր եղջերավոր կենդանիներ:

Կառավարության կողմից հաստատված այս ծրագրով ունենք հերթական պարադոքսը: Փաստորեն ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, որ մասնավորի կողմից լուրջ միջոցներ են ներդրվում այստեղ, որ Եվրոպայից ոչխար են բերում ու արտահանում հարևան մուսուլմանական աշխարհ ու այդքանով հանդերձ կառավարությունը որոշում է աջակցել թերևս զարգացման ամենաարագ տեմպերն ունեցող ոլորտին: Միանշանակ է, որ եթե կառավարության աջակցության այս ծրագիրը չլինի, միևնույնն է, ոլորտը նույն արագությամբ զարգանալու է: Այստեղ լուրջ փող կա ու Հայաստանի փողատերերը հնարավորությունը լիարժեք օգտագործել ու օգտագործելու են: Եթե այս ծրագիրն ընդունվեր երկու տարի առաջ այսօրվա իշխանությունները պնդելու էին, որ դա արվել է մի քանիսի համար, նշելով անունները: Որն է սրա իմաստը, երբ այն միանշանակ նպատակին չի ծառայելու: Կառավարությունն այս ծրագիրը, ինչպես և մյուսները կյանքի է կոչելու բանկերի միջոցով: Միջանկյալ նշեմ, որ գործող սուբսիդավորվող, արտոնյալ, ժողովրդի լեզվով ասած հինգ տոկոսանոց վարկերը վերաբերում են նաև ոչխարաբուծությանը:

Փաստորեն, դա «ոլորտին» տրվող արդեն երկրորդ աջակցությունն է: Դառնանք գումարների հատկացման աննպատակայնությանը:

Գումարները վարկառուին են տրվելու բանկերի խողովակներով: Տրամաբանական է ու հասկանալի, որ բանկերը իրենց անվտանգությունից ելնելով գրավ են վերցնում առավելապես հեշտ իրացվող գրավի առարկա: Որպես կանոն դա տունն է մայրաքաղաքում կամ շուկայում պահանջարկված օբյեկտները: 50,100 ոչխար ունեցող, կամ անգամ երկու-երեք հա հող ունեցող գյուղացին այդ գրավը չունի: Նման հնարավորությունը չունի: 100-200 ոչխար ձեռք բերելը 10-20 մլն ու ավել գումար է, որ ունեն հիմնականում փողատեր գործարարները, որոնց փողերը կամ գործի, շրջանառության մեջ են, կամ 7-8%-ով բանկերում: Այս իրավիճակում վերջիններին միանշանակ ձեռնատու է 3-4-5%-ով վարկ վերցնելը, որ համարյա պարտքով փող վերցնել է, ու Արևմուտքից ոչխար բերել ու արտահանել հարևան մուսուլմանական երկրներ: Սա գյուղացուն, անասնաբուծությամբ զբաղվողին համարյա ոչինչ չի տալու: Հարցի առնչությամբ խնդրեցինք այս ոլորտի հանրապետությունում ամենամեծ գիտակներից ոլորտի դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանի մեկնաբանությունը. «այն ինչ արվում է պրոֆեսիոնալիզմի պակասից է:

Պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերվի: Պետք է սկսել անասնապահության ոլորտի ռազմավարության մշակումից: Դրանից առաջ, դեռ վաղուց պետք էր մշակել գյուղի և գյուղատնտեսության մասին օրենք: Հայաստանը վաղուց պետք է այդ օրենքն ունենար: Իսկ ներկայացված ծրագիրն իր մեջ ռազմավարական որևէ նշույլ չունի: Սրանում ընդամենն ասվում է կենդանի բերենք ու ինչքան տոկոս հատուցում տանք: Դա է: Պետք է ռազմավարությամբ հստակեցվի ամեն ինչ. գլխաքանակից սկսած, որ մարզում ինչ ցեղիչ, ինչ քանակի կենդանի պահել: Ընդ որում ժամանակին մեր կողմից ոչխարաբուծության հայեցակարգ մշակվեց, կառավարության հավանությանն ու հաստատմանն արժանացավ ու մնաց թղթի վրա: Պետք է հայեցակարգերում հստակ ֆիքսվի թե առաջիկա տաս տարիներին ոչխարաբուծության, տավարաբուծության, թռչնաբուծության, կամ խոզաբուծության առումներով ուր ենք գնում: Ոչխարաբուծության համար սուբսիդավորում են նախատեսում, որ անիմաստ է, չպետք է արվի: Ոչխարի իրացման խնդիր չունենք, զարգացման համար էլ ընտիր պայմաններ կան: Միայն պետք է ճիշտ քաղաքականություն վարել, որ արաբական երկրները և Իրանը բավարարվեն իրենց ուզած տեխնոլոգիայով կատարված մորթից ու վերջ:

Չպետք է անիմաստ ձևով խառնվենք: Գյուղացին իր հերթին է ավելացնում գլխաքանակները, փողատերերն էլ հարյուրավոր գլուխներով ոչխար են փնտրում իրենց սեփական միջոցներով: Դրա համար գումար պետք չի տալ: Ուրիշ է, որ թռչնաբուծության ոլորտին պետությունը տեր կանգնի: 1990թ-ին Հայաստանն արտադրել է ավելի քան 32.4 հազար տոննա թռչնամիս: Հիմա արտադրում ենք 12 հազար տոննա և 30 հազար տոննա ներկրում ենք: Հսկայական ներուժ ունենք աշխատատեղերի ստեղծման, մեր ներքին կարիքների ապահովման համար, բայց չենք օգտագործում: Քանի որ այս ոլորտը ներկրովի կերերի հաշվին է, բավականին ծանր վիճակում ենք:

Վրաստանը վերցրեց ու ուղղորդված, մեկ-երկու մլն դոլարի չափով անտոկոս վարկեր տվեց: Այդ գումարները, որ անիմաստ տրվելու են ոչխարների գնմանը, որ առանց դրա էլ գնելու են, կարելի է հատկացնել թռչնաբուծությանը, ցեղական կովերի ներկրմանը»:

Թերևս որպես ետգրություն ավելացնենք, որ նույն կերպ անհասկանալի է վարչապետի վարմունքը ձկնաբուծության ոլորտի նկատմամբ: Մի կողմից խոսվում է, որ ավելի քան մեկ մլրդ դոլարի ծախսի դիմաց 200 մլնի ձուկ է արտադրվում, որ երկրի ընդերքը դատարկվում է գրունտային ջրերի ձկնաբուծության համար տնտեսագիտական առումով ոչնչով չհիմնավորված օգտագործելուց, մյուս կողմից պետության կողմից դրամաշնորհներ են նախատեսում փակ ցիկլով աշխատող նորաստեղծ ձկնաբուծական տնտեսությունների համար: Նման դեպքերում սկսում ես կասկածել, արդյոք միայն ինֆորմացիայի պակասն է դեր խաղում նման որոշումներ կայացնելիս, թե՞… որոշակի շրջանակների ազդեցությունը նույնպես…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում