«Այն, որ պետք է գնալ միասնական շուկայի ձևավորմանը, դա անհրաժեշտություն է, և մենք մի օր գնալու ենք ԵԱՏՄ միասնական շուկայի ձևավորմանը, որովհետև վերջիվերջո դա զարգացման մի նոր մակարդակ է»,-մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պատգամավորն այն կարծիքին է, որ ԵԱՏՄ տարածքում առկա ռեսուրսները միմյանց վաճառելիս չպետք է դիտարկենք որպես ապրանք, այլ ռեսուրս, որի միջոցով ԵԱՏՄ տարածքում արտադրված ապրանքի մրցունակությունը կկարողանանք բարձրացնել և հանդես գանք որպես ոչ թե առանձին տնտեսություններ, այլ մեկ միասնական տնտեսություն: