Apple Inc-ն իր մատակարարներին հայտնել Է, որ 10 տոկոսով ավելացնելու Է iPhone 11 սմարթֆոնների թողարկումը, որպեսզի բավարարի դրա ավելի բարձր, քան սպասվում Էր, պահանջարկը: Այդ մասին հայտնել Է Nikkei Asia Review-ը:
Դա նշանակում Է, որ կարտադրվի ևս մոտավորապես 7-8 մլն հեռախոս: Apple-ը iPhone 11-ի երեք նոր մոդել Է ներկայացրել սեպտեմբերին: ԱՄՆ-ում դրանց գինն սկսվում Է 699 դոլարից, ինչը 50 դոլարով պակաս Է iPhone XR նախորդ մոդելի արժեքից՝ մեկ տարի առաջ դրա վաճառքի մեկնարկին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: