Լոնդոնի «Չելսի»-ի վետերան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է ևս մի քանի տարի ֆուտբոլ խաղալու իր ցանկության մասին: Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում Լեմպարդը հեղինակեց իր` իրադարձություններով լի կարիերայի 250-րդ գոլը:
«Ներկայումս պարզապես հաճույք եմ ստանում ֆուտբոլից: Ես, իսկապես, սիորւմ եմ այս խաղն ու մթնոլորտը: Տեսնում եմ, թե ինչպես է զարգանում «Չելսի»-ն, դառնում այլ` ավելի հզոր թիմ:
Տարիքս թույլ է տալիս օգնել նորեկներին, ինչից գերագույն հաճույք եմ ստանում: Ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ ևս 2-3 տարի: Լուրջ վնասվածքներ չեմ ստացել և հիանալի մարզավիճակում եմ: Թարմության զգացում եմ և ցանկանում եմ շարունակել»,- Sky Sports-ը մեջբերում է Լեմպարդի խոսքերը:







































